Միացյալ Նահանգներում, ուր կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն անցել է 300 հազարը, այսօրվանից կսկսեն դրա դեմ զանգվածային պատվաստումները։
Ակնկալվում է, որ այսօր կեսօրին ամերիկյան 145 քաղաքներ կհասցվի Pfizer-ի և գերմանական BioNTech-ի մշակած պատվաստանյութը, որը ամերիկյան իշխանությունները գրանցել են անցած շաբաթավերջին։
Առաջին փուլում նախատեսվում է պատվաստել 3 միլիոն մարդու՝ հիմնականում բուժաշխատողների և խոցելի խմբերի ներկայացուցիչների։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնյաների, Նահանգները ծրագրում է մինչև այս ամսվա վերջ պատվաստել 20 միլիոն, իսկ մինչև մարտի վերջ՝ 100 միլիոն քաղաքացու։
Ներարկումներն արվում են երկու փուլով՝ երեք շաբաթվա տարբերությամբ։
Ավելի վաղ ամերիկա-գերմանական պատվաստանյութն արտոնագրել էին նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի իշխանությունները։