Մատչելիության հղումներ

Երևանում շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները, կան բերման ենթարկվածներ


Երևանում շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ցուցարարները երթով քաղաքի տարբեր հատվածներից եկան և կենտրոնացան Ֆրանսիայի հրապարակում։

Ոստիկանությունը քաղաքի այս հատվածում ուժեր է կենտրոնացրել։ Նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից, հակառակ պարագայում ոստիկանի օրինական պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ։ Նշենք, որ արդեն կան բերման ենթարկվածներ։

Շարժման անդամ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց․ - «Բիրտ ուժ կիրառելը որևէ տրամաբանության մեջ չի մտնում, ՀՀ քաղաքացիներն անում են օրենքով թույլատրված իրենց ակցիաները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG