Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր կմեկնի Բրյուսել՝ «Բեքրզիթ»-ի հարցով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենի հետ բանակցությունների։
Պաշտոնապես, Միացյալ Թագավորությունը պետք է Եվրամիության կազմից դուրս գա մինչև այս տարեվերջ, սակայն, մի շարք վիճահարույց հարցեր մինչ օրս չեն հստակեցվել, այդ թվում՝ փոխադարձ առևտրի ապագան։
Թե՛ Լոնդոնում, Թե՛ Բրյուսելում չեն բացառում, որ կողմերը կարող են ի վերջո ընդհանուր հայտարարի գալ, և ապահարզանն իրականացվի առանց հստակ կանոնների։ Չնայած դրան՝ Ջոնսոնն այսօր վստահ պնդել է՝ «Միացյալ Թագավորությունը հունվարի 1-ից սկսելու է ծաղկել ու բարգավաճել»։