Ազգային ժողովի մոտ մեկնարկել է 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված «Հայրենիքի փրկության շարժման» անդամների բողոքի ակցիան։
Զուգահեռ՝ Ազգային ժողովում մեկնարկել է հարցուպատասխանը կառավարության անդամների հետ։ Նիստին ներկա է և ելույթով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00 հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։ Նրանք էլ անցան բողոքի գործողությունների: