Մատչելիության հղումներ

Փրկարարը հիշում է, թե 88-ին ինչպես էր մարդկանց հանում փլատակների տակից


Հրաչ Սերոբյան
Հրաչ Սերոբյան

1988 թվական, դեկտեմբերի 7, առավոտյան 11-ն անց 41 րոպե։ Ընդամենը 40 վայրկյանում 8-10 բալ ուժգնությամբ երկրաշարժը Հայաստանի 40 տոկոսը վերածեց աղետի գոտու։

Մեծ էր հատկապես Սպիտակ և Լենինական քաղաքներին հասցված վնասը։ 25 հազար զոհերից 17 հազարը միայն Լենինականում էին։

32 տարի առաջ փլատակների տակ մնացած հազարավոր մարդկանց չհաջողվեց փրկել, քանի որ ո՛չ տեխնիկա կար, ո՛չ համապատասխան գործիքներ, ո՛չ էլ աղետներին պատրաստ փրկարար մասնագետներ։

Հրաչ Սերոբյանը երկրաշարժից ընդամենը երկու ամիս առաջ էր աշխատանքի անցել հրշեջ ծառայությունում։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան հերթափոխից վերադարձավ, բայց տուն մտնել այդպես էլ չկարողացավ, շենքը, որտեղ ապրում էր, հենց աչքի առաջ փլուզվեց։ Տանը միայն Հրաչի տատն էր, որի դին միայն յոթ օր հետո կարողացան գտնել։ Երիտասարդ փրկարարն անմիջապես սկսել մարդկանց հանել փլատակների տակից։

«Հենց առաջին պահին ես ինքս դուրս եմ բերել մեր հարևանի կնոջը իր տղայի հետ՝ երկուս էլ վիրավոր։ Հետո մեր մյուս հարևանի կնոջը՝ թևից վիրավոր։ Չորրորդին մի հատ անցք էր բացվել, դրա մեջից եմ հանել։ Հետո մեր հարևանի աղջկան իրա մանկահասակ էրեխեքի հետ, ուղղակի մահացած էին էրեխեքն արդեն։ Իրա գրկի մեջ սեղմվել էին, մահացել էին։ Զոհեր էլ էղան մեր շենքից, փրկվածներ էլ։ Հինգ հարկանի շենք էր, երեք մուտքերով։ Ես էդ օրը հերթափոխս հանձնել էի, տուն էի գնացել։ Հետո գնացել էի գրադարան՝ գիրք փոխելու։ Էդ գիրքը մինչև էսօր տունն է, կոչվում է «Սև կայծակ»։ Անունն դեպքը իրար բռնում է․․․ Շենքի բակում էի, որ սկսվավ էդ ցնցումները․․․ ես էլ շենք չեմ մտել, հենց էդ առաջին պահից սկսել եմ, ում տեսել եմ, դուրս եմ հանել», - պատմում է փրկարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG