Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը


Գերմանիայի ԱԳ նախարար հեյկո Մաաս, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար հեյկո Մաաս, արխիվ

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ ի պատասխան վերջին ամիսներին Միջերկրական ծովում լարվածության հրահրման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավար Հեյկո Մաասը:

«Գերմանիան համառորեն ջանքեր էր գործադրում Եվրամիության և Թուրքիայի միջև երկխոսության ուղղությամբ, սակայն սադրանքները շատ էին, իսկ լարվածությունը Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի միջև խանգարում էր որևէ ուղիղ բանակցությունների», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Նոյեմբերին Եվրամիության օրենսդիր մարմինը հատուկ բանաձև է ընդունել, որը դաշինքի անդամ երկրներին կոչ է անում ցավոտ պատժամիջոցներ ընդունել Անկարայի դեմ՝ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի գլխավոր թեման, ըստ միջազգային լրատվամիջոցների, հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG