Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաջիկա չորեքշաբթի օրը պաշտոնական այց կկատարի Թեհրան, հաղորդել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Բայրամովը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի խոսնակի և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ:
Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրեր առաջ` երկու երկրների արտգործնախարարների` տեսակոնֆերանսով անցկացված հանդիպման արդյունքում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Հյուսիս֊Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, Արաքս գետի վրա իրականացվող համատեղ ծրագրերին և երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: