Ռուս խաղաղապահները անում են ամեն հնարավորը, որպեսզի պահպանեն խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Վերջինս նշել է, որ ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր է եղել Ղարաբաղ վերադարձնել ավելի քան 30 հազար փախստականների, ականազերծվել է 50 հեկտար տարածք, այդ թվում՝ Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը:
Շոյգուի խոսքով՝ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում է նաև զոհվածների աճյունների որոնման ու փոխանակման գործընթացը։