Ադրբեջանը այսօր կեսօրին մեկ րոպե լռությամբ հարգել է ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը։ Հրամանագիրը երեկ ստորագրել էր երկրի նախագահը, ով այսօր այցելել է «Շեհիդների ծառուղի»։
Պաշտոնական Բաքուն երեկ՝ պատերազմի ավարտից շուրջ 20 օր անց առաջին անգամ տվյալներ հրապարակեց զոհված զինվորների մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրների, 44-օրյա պատերազմում ադրբեջանական բանակը 2 հազար 783 զոհ է տվել, ավելի քան 100 զինծառայողներ համարվում են անհետ կորած։