Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև


Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը», - նշված է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG