Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության շուրջ։ Տեխնիկական հարցերը համաձայնեցվել են, համաձայնագիրը ստորագրվել է, այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով, թե աշխատանքները կսկսվեն որքան հնարավոր է շուտ։
France-Presse-ը նշում է, որ գործարքը կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտոնյաների բանակցություններից մի քանի օր անց։
Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիրը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրել են նոյեմբերի 11-ին։
Ռուսաստանի, Ադրբեջանի, Հաայստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տեքստում խաղաղարար առաքելությանը Թուրքիայի մասնակցության մասին հիշատակում չկա։