Մատչելիության հղումներ

Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրում Կարմիր խաչին՝ ԼՂ-ում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար


Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրել Կարմիր խաչին՝ Ղարաբաղում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար։ Կառավարությունը միաժամանակ ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունը պետք է անարգել մուտքի հնարավորություն ունենա ռազմական գործողություններից տուժած բոլոր տարածքներ՝ անխտիր բոլոր կարիքավորներին աջակցելու համար։

Կարմիր Խաչը միջազգային միակ կազմակերպությունն է, որը ղարաբաղյան վերջին պատերազմից առաջ գրասենյակներ ուներ ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլև՝ Լեռնային Ղարաբաղում, և տասնամյակներ շարունակ տարածաշրջանում ակտիվ աշխատանք է տանում մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ անհետ կորածների հայտնաբերման և գերիների փոխանակման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG