Մատչելիության հղումներ

Չինաստանի նախագահը հանձնարարել է երկրի զինված ուժերին ամրապնդել մարտունակությունը


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանձնարարել է երկրի զինված ուժերին ամրապնդել մարտունակությունը և բարձրացնել պատերազմներում հաղթանակի հասնելու կարողությունը։

Նախագահը, ով նաև ղեկավարում է երկրի Կենտրոնական ռազմական կոմիտեն, այսօր, դիմելով զինվորականներին, ընդգծել է նոր դարաշրջանում հզոր բանակ ունենալու, պատերազմներին պատրաստվելու, ինչպես նաև զինված ուժերում բարեփոխումները շարունակելու և արդիականացնելու կարևորությունը։

Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, ելույթ ունենալով Ռազմաօդային ուժերի համալսարանում, Սի Ծինփինը հայտարարել էր՝ «առանց հզոր բանակի անհնար է ունենալ հզոր երկիր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG