Ռուսաստանը ձերբակալել է «Իսլամական պետություն» արգելված խմբավորման մի քանի անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Մոսկվայի շրջանում, հայտարարել է Դաշնային անվտանգության ծառայությունը։
Դատելով տարածված տեսանյութից՝ ձերբակալված 5 անձանցից մեկը ընդունել է մեղքը։ Մյուսն էլ նշել է, որ իր մոտից առգրավված ծանրոցում ռումբ է փաթաթված։
Հաղորդվում է, որ կասկածյալներին հայտնաբերել են բնակելի շենքերից մեկում, ձերբակալությունն իրականացվել է հատուկ ջոկատայինների աջակցությամբ։