Մատչելիության հղումներ

Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիները բացելու հարցերը


Վերջին երկու օրերին` նոյեմբերի 23-ին և 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքի, բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, նաև շոշափվել է տնտեսական փոխգործակցության և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունները։

Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ քննարկել է նաև Ղարաբաղի խնդրի կարգավորման պայմանավորվածությունների կատարումը, ամփոփվել է նոյեմբերի 21-ին Երևան ու Բաքու կատարած ռուսական պատվիրակության այցերի արդյունքները։

XS
SM
MD
LG