Աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց նրա խոսնակը։
Ըստ Աննա Օհանյանի՝ Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է նախօրեին: «Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը», - հավելեց խոսնակը՝ այլ մանրամասներ չհայտնելով։