Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը այսօր հանդիպել է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ:

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:

Անդրանիկ Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG