Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի և այլ երկրների իրավապահ մարմիններին և իրավական աջակցություն խնդրել` Սեմյոն Պեգովի և Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելու հարցում։
Երկուսն էլ Բաքվի ուշադրության կենտրոնում են հայտնվել ղարաբաղյան վերջին պատերազմի օրերին, Պեգովը՝ հակամարտության գոտուց հեռարձակված բազմաթիվ ռեպորտաժների, Բաղդասարովը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տված գնահատականների համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է ահաբեկչության բացահայտ քարոզի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչերի, ազգային հողի վրա ատելություն սերմանելու մեջ։
Պեգովը նաև մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։