Երեկ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 1235 փախստականներ, հաղորդում են ռուսաստանյան խաղաղապահ ուժերը:
«27 ավտոբուսներ՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, Երևանից ժամանեցին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հրապարակ», - ասված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 14-ից մինչ օրս Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար բնակիչ, փոխանցում է նույն աղբյուրը: