Մատչելիության հղումներ

«Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում», - գրում է Արցախի նախագահը


Գեներալ Մանվել Գրիգորյան, մարտ, 2018թ.
Գեներալ Մանվել Գրիգորյան, մարտ, 2018թ.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրառում է կատարել գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում», - գրել է Հարությունյանը:

Մանվել Գրիգորյանը մահացել է երեկ առավոտյան, կյանքի 65-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG