Մատչելիության հղումներ

Վաղվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին գործելու է անվտանգ, հավաստիացնում է Արցախի նախագահը


Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին` ժամը 10:00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով: Այս մասին հայտարարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին», - գրել է Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում: Նրա փոխանցմամբ` Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG