Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում ընթանում է 16 քաղաքական ուժերի հանրահավաքը


Ազատության հրապարակում մեկնարկել է 16 քաղաքական ուժերի հանրահավաքը: Նրանց հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Երեկ քաղաքական ուժերը կրկին հանրահավաք էին հրավիրել: Իսկ դրանից ավելի վաղ` մի քանի օր շարունակ նրանք հանդես են գալիս այս նույն պահանջով: Նախօրեին նրանք ասել էին, որ այսօր ներկայացնելու են ստեղծված իրավիճակի գնահատականը, ապա և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

Այսօր առավոտյան, սակայն, կայացած առցանց ասուլիսում պատասխանելով հարցին, թե արդյոք իր օրակարգում հրաժարական տալու հարց կա, Հայաստանի վարչապետն ասաց. «Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG