Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր օնլայն ասուլիս է հրավիրել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր օնլայն ասուլիս է հրավիրել։ Այդ մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ կպատասխանի 12 լրատվամիջոցների հարցերի։

«Ժամը 10.30-ին տեղի կունենա իմ օնլայն ասուլիսը, որտեղ կպատասխանեմ 12 լրատվամիջոցների հարցերի», -մասնավորապես գրել է վարչապետը:

Երեկ ուշ երեկոյան, վարչապետը գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ նշելով․ - «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Այս գրառումից հետո իշխանական «Իմ քայլ»-ը խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարեցին խմբակցությունից դուրս գալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG