Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության 7 Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները: