Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: