Այսօր` ժամը 14:00-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտել են Քարվաճառի շրջան: Եռակողմ համաձայնագրի համաձայն` Քարվաճառի շրջանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը:
Խաղապահների մի մասը, այսինքն` մի քանի զրահատեխնիկա դիրքավորվել է հենց Դադիվանքի վանական համալիրի տարածքում: