Մատչելիության հղումներ

Երեկ կայացել է Մակրոն-Փաշինյան հերթական հեռախոսազրույցը


Երեկ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը:

Մակրոնը տեղեկացրել է նույն օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված՝ իր կողմից հրավիրված ժողովի մասին:

«Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը», - ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG