ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու որոշման մասին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ինքը մամուլից է տեղեկացել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մասին Արցախի վերաբերյալ: Ապա շեշտել է.
«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում»: