Մատչելիության հղումներ

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու քրգործով 10 մարդ է ձերբակալվել, հաղորդում է ՀՔԾ-ը


Իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին, Երևան, 11-ը նոյեմբերի, 2020թ.
Իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին, Երևան, 11-ը նոյեմբերի, 2020թ.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածներն են.

- Գագիկ Ծառուկյանը` Քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Գառնիկ Իսաղուլյանը` Քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Սուրեն Սուրենյանցը` Քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Գեղամ Մանուկյանը` ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Դավիթ Համբարձումյանը` ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Արա Սահակյանը` ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Արթուր Վանեցյանը` ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Էդուարդ Շարմազանովը` ՔՕ 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Արթուր Ղազինյանը` ՔՕ 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

- Իշխան Սաղաթելյանը` ՔՕ 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` Քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը», քրեական գործը հարուցվել է երեկ, նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրեսգրքի 307.1-րդ հոդվածն է՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը»:



XS
SM
MD
LG