Մատչելիության հղումներ

Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ խաղաղապահ կենտրոնի ստեղծման համաձայնագիր են ստորագրել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան համատեղ խաղաղապահ կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել։

«Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության և մոնիտորինգի թուրք-ռուսական կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այսօր առավոտյան», - հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ «Անկարան Ռուսաստանի հետ միասին տեղ է զբաղեցնելու Ղարաբաղում գործող խաղաղապահների շարքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG