ՌԴ նախագահի մամուլի խոսնակի ընդգծմամբ՝ պատերազմի դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաղթանակն է:
«Դա Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակն է, որովհետև դադարեցվեց պատերազմը»,- լրագրողներին այսօր ասել է Պեսկովը, նշելով, որ ինչ-որ այլ շնորհավորանքներն ու դատողությունները քաղաքագետների համար են։
«Բայց առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ դադարեցվեց արյունահեղությունը, դուք գիտեք ահռելի մեծ քանակի զոհերի մասին, որ վերջին ամսվա ընթացքում տվել են կողմերը», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։