Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ ստիպված են եղել կայացնել երեկվա որոշմումը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ կորցրել են Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլին, Զանգելանը, Հադրութի շրջանի մեծ մասը, Մարտունուց և Ասկերանից ինչ-որ մաս և կարևորը՝ Շուշին: Ընդ որում, Արցախի նախագահը շեշտեց, որ Շուշիի նկատմամբ վերահսկողությունը ամբողջությամբ կորցրել էին նոյեմբերի 7-ից:
Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ մարտերն արդեն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերերի ընթացքում կկորցնեին ողջ Արցախը, կունենային շատ ավելի շատ զոհեր։
Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։
Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։