Մատչելիության հղումներ

«Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»․ Փաշինյան


«Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ և հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Կառավարության, Ազգային ժողովի շենքերի մոտ հավաքված քաղաքացիներին։

Նշենք, որ քաղաքացիների որոշ խմբեր ներխուժել են Կառավարության և Ազգային ժողովի շենքեր և անկարգություններ արել։

«Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել և գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։ Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք», - գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG