Մատչելիության հղումներ

Շուշին հայության գոյատևելու խորհրդանիշն է, մերն է և մերն է լինելու. Նարինե Աբգարյան


«Ազատությունը» հյուրընկալել է ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանին։

«Ազատություն»․ - Այնպես է ստացվել, որ մեր զրույցի պահին վճռվում է Շուշիի ճակատագիրը, որը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, նաև խորհրդանիշ է։ Դուք եղե՞լ եք այնտեղ և գրական լեզվով ինչ խորհրդանիշ այն կհամարեիք։

Աբգարյան․ - Շուշիում վերջին անգամ եղել եմ երկու տարի առաջ, և կերել եմ ամենահամեղ ժենգյալով հացը։ Եվ անպայման պիտի վերադառնամ, բազմաթիվ անգամ էդ ժենգյալով հացը այնտեղ ուտեմ։ Մենք հավատում ենք, որ Շուշին մերն է, մերն է լինելու, մերն է եղել և միշտ մերն է։

«Ազատություն»․ - Եթե Արցախյան առաջին պատերազմի հետ համեմատեք, առաջինը ի՞նչը կհիշեիք, երբ Դուք դեռ երեխա էիք և հենց տարիներին եք Մոսկվա տեղափոխվել։

Աբգարյան․ - Ամենածանր իմ հիշողություններից մեկը իմ ծնողների այն դժվար իրավիճակն էր, որում իմ ծնողներն էին։ Հինգ երեխա ունեին, ո՛չ ուտելու բան կար, անընդհատ ռմբակոծություն և այլն, և այլն։ Բայց, օրինակ, երբ դպրոցը քանդվել էր, ու պալատկաներում էին դասերը անում, մայրիկս այդ վիճակում էդ վիճակում բարձր դասարանների երեխաների հետ Բայրոնի բեմականացում էին կազմակերպել հենց փեչի մոտ․․․ Լույս չկար, ոչ մի չկար, ուտելու բան չկար։ Ասում եմ՝ մամ ջան, հիմա դրա վիճակը չի, ասում է՝ դու չես հասկանում, հենց հիմա ա դրա վիճակը․ եթե դու պատերազմի ժամանակ սովորում ես, եթե դու պատերազմի ժամանակ աշխատում ես քո վրա, դու հետո նորմալ ազգ ես դառնում, ուրիշ ձևով չի լինում։ Ու էդ մայրիկիս վարվելակերպը, հայրիկիս վարվելակերպը, որը համարյա գործից տուն չէր գալիս, որովհետև վիրավորները շատ էին։ Կամ գալիս էր, միջանցքում էր պառկում, հենց դռան մոտ, որովհետև հենց որ զանգում էին, միանգամից ռմբակոծության տակ հավաքվում էր, գնում հիվանդանոց։ Մեր ծնողները ամեն ինչ արել են, որպեսզի մեր երկիրը կայանա։ Մենք էս երեսուն տարվա ընթացքում չկարողացանք կայացնենք մեր երկիրը, մենք չհասկացանք, որ մենք պետություն ունենք, որ մենք անկախ պետություն ունենք ու մենք պատասխանատու ենք այդ պետության համար։ Եվ հիմա մենք նորից ճանապարհը անցնում ենք, նորից հասկանում ենք, թե ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում անկախություն, ինչ է նշանակում հայ ազգ։ Ու մենք զրոյից, նորից պիտի սկսենք կերտել մեր ապագան։ Ես համոզված եմ, որ էս անգամ արդեն սխալներ չենք անելու։ Որովհետև այնպիսի սերունդ է հիմա մեծացել, որը արդեն թույլ չի տա, որ իրեն ստրկացնեն, թույլ չի տա, որ իրեն խաբեն և դավաճանեն երկրին։

«Ազատություն»․ - Դուք մի քանի օր է Հայաստանում եք։ Ճակատամարտ, պարզ է, չեք գնալու, օգնել Մոսկվայից էլ կարող եք։ Ինչո՞ւ որոշեցիք գալ։

Աբգարյան․ - Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ, որը հնարավորություն ունի Հայաստան գալու, անպայման պիտի գա, մենք պիտի ուժեղացնենք թիկունքը։ Մեր թիկունքը կռվի երկրորդ, երրորդ գոտին է, ինչքան շատ այստեղ լինեն, ինչքան շատ մեր մարտիկներին խոսքով, գործով, ամեն ինչով օգնենք, այնքան հա՛մ իրենց են ավարտելու շուտ պատերազմը, հա՛մ ավելի շուտ տուն կգան։ Մենք չպիտի ասորիների կամ ուրիշ ազգերի նման կորցնենք մեր պետականությունը, իրավունք չունենք։ Էսքան ժամանակ ապրել ենք ոչ նրա համար, որ պարտվենք։

«Ազատություն»․ - Չափազանցված չէ՞, երբ ասվում է, որ սա Հայոց ցեղասպանության ուրվականն է, որ Թուրքիան ավելի հեռու է գնում, որ կռվախնձորը միայն Արցախը չէ։

Աբգարյան․ - Ինձ թվում է, որ չենք չափազանցեցնում, որովհետև Թուրքիան եթե ճիշտ եզրակացություններ աներ 1915 թվից, հիմա հայերին ընդհանրապես ձեռ չէր տա, սենց կողքով հանգիստ կանցներ։ Բայց քանի որ շարունակում է մեզ հալածել, ուրեմն պիտի վերջը ինչ-որ ձևով տանք։ Ես համոզված եմ, որ և՛ Էրդողանը, և՛ Ալիևը իրանց ատամները հայերով են ջարդելու։ Տենց պիտի լինի, որովհետև ուրիշ ձևով չի կարա լինի, որովհետև ես հավատում եմ պատմական արդարությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG