Մատչելիության հղումներ

Ալիևը Թուրքիայից ռազմական օգնություն կխնդրի «իր երկրի դեմ ագրեսիայի դեպքում»


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման լուսանկարով վահանակ Բաքվում, հոկտեմբեր, 2020թ.
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման լուսանկարով վահանակ Բաքվում, հոկտեմբեր, 2020թ.

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի դեմ ագրեսիայի դեպքում կարող է դիմել Թուրքիային ռազմական օգնության խնդրանքով: «Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և Թուրքիայի ռազմական օգնության անհրաժեշտություն տեսնի, ապա մենք կդիտարկենք այդ տարբերակը», - BBC-ի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, «եթե իրավիճակը հետագայում էլ զարգանա ընթացիկ ձևով, ապա Թուրքիային դիմելու առիթ չի լինի»։

Հայկական կողմերը պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող պատերազմում Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ունի, թեև անմիջականորեն ռազմական գործողություններին չի մասնակցում։

Մի շարք երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Անկարան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակմանը ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG