Նյու Յորքում ամբողջ գիշեր մարդիկ տոնել են դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակը: Times Square հրապարակում հավաքված նյույորքցիները հետևել են մեծ էկրանին հեռարձակվող Բայդենի հաղթական ուղերձին:
Բայդենը հայտարարել է, որ իր առաջնահերթություններն են միավորել ամերիկացիներին, առաջնորդել կորոնավիրուսի դեմ պայքարը, վերականգնել տնտեսությունը, երաշխավորել առողջապահության արդար ծառայություն բոլոր բնակիչների համար և պայքարել սիստեմատիկ ռասիզմի դեմ:
Վաշինգտոնում երիտասարդները պարի են բռնվել շատրվանում: Տոնախմբությունները շարունակվում են ամերիկյան բոլոր քաղաքներում:
Գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել պարտությունը: Նրա աջակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպում, նրանք չեն մերվում հանրապետական նախագահի պարտության հետ:
Թրամփի աջակիցները հավաքվում են խմբերով և վանկարկում են իրենց լիդերին գովերգող կարգախոսներ և պնդում են, թե դեմոկրատները գողացել են մրցակցի հաղթանակը:
Ընտրություններից առաջ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստ կլինի պարտության դեպքում խաղաղ եղանակով զիջել պաշտոնը:
Բացի այդ, Թրամփը, չներկայացնելով հստակ փաստեր, պնդել է, որ դեմոկրատները կեղծիքներով են ձայների մեծամասնություն ապահովել մի շարք նահանգներում: