Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
Կեսգիշերն անց ԱԻՊԾ-ն կրկին տեղեկացրել էր Ստեփանակերտի ուղղությամբ արձակված հարվածների մասին: