Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են


Արցախ - Շուշի
Արցախ - Շուշի

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։

«Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին» , - գրել է Հովհաննիսյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն (ԱԻՊԾ) այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ կեսգիշերից հետո Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է, իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Երեկ երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր, որ բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում։

Հովհաննիսյանն ընդգծել էր՝ եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:

«Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», - ասել էր ՊՆ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG