Մատչելիության հղումներ

ՊՆ ներկայացուցիչը նշում է՝ հայոց պատմության մեջ «անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր»


Այսօր և երեկ գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում, հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է:

Այլ ճակատներում, ըստ Հովհաննիսյանի, հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել:

«Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները, ավելի հարավ, ավելի արևելք այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը: Անտառային զանգվածի, առանձին ճանապարհով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG