Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը մեղադրել է Թրամփին «իշխանության կոպիտ չարաշահման համար»


ԵԱՀԿ միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «իշխանության կոպիտ չարաշահման համար»՝ անընդունելի որակելով հաշվարկը դադարեցնելու՝ վերջինիս հայտարարությունները։

«Թրամփի շարունակական պնդումները, թե ընտրությունները կեղծված են, և դեմոկրատները փորձում են իրենից խլել հաղթանակը, անհիմն են», - գերմանական Stuttgarter Zeitung-ին ասել է առաքելության ղեկավար Մայքլ Լինկը։

«Ամենամտահոգիչն այն է, որ Ամերիկայի գերագույն գլխավոր հրամանատարը՝ իր ողջ լիազորություններով հանդերձ, կոչ է անում դադարեցնել հաշվարկը՝ իր ենթադրյալ հաղթանակի համար», - նշել է Լինկը։

Ընտրությունների ավարտից ժամեր անց Դոնալդ Թրամփը, առանց որևէ ապացույց ներկայացնելու հայտարարել էր, թե «գործընթացում խոշոր կեղծիք է տեղի ունեցել», պնդել, թե «ինքն արդեն հաղթել է», թեև ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG