Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին, ասել է ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը "Россия сегодня"-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի գործընկերներից», - մանրամասնել է Նարիշկինը։
Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ մարտական գործողություններին մասնակցում է նաև թուրքական հետախուզությունը։ «Ռուսաստանի արտաքին հետախուզությունը դա «զգում» է, տեսնում է առանձին տարրեր», - ասել է Նարիշկինը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, օրեր առաջ ասել էր, որ իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող ահաբեկիչների թիվը հասնում է 2 հազարի։ Արտգործնախարարության խոսնակն էլ երեկ ընդգծել էր` նրանց տեղակայումը կարող է ահաբեկչության անկլավ դարձնել Հարավային Կովկասը։