Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել հայկական կողմի համար


Հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում (Գեղարքունիքի մարզ) 3 անգամ ԱԹՍ է խոցվել, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, ասուլիսի ժամանակ հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա նա հայտնեց, որ կիրառվում են օդուժ ու հրետանի ոչ մասշտաբային, որտեղ հարձակումներ են իրականացվում, կրակի խտությունը բարձրանում է:

«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն մեզ համար ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր է եղել: Հիմա մեր թե' ներուժը, թե' ինքնակազմակերպվածությունը, թե' կառավարումը, թե' շատ այլ գործոններ շատ ավելի լավ վիճակում են», - հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքացիների համար շարունակում է փակ մնալ Բերձորի ճանապարհահատվածը, նա պատասխանեց, որ քաղաքացիների անվտանգությունից ելնելով ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էին, որ ժամանակավոր փակ է, հիմա էլ դեռ փակ է:

XS
SM
MD
LG