Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է սիրիացի երկրորդ վարձկանը, հայտնում է դատախազությունը


Ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավված ահաբեկչական խմբավորման անդամ սիրիացի երկրորդ վարձկանը, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Համաձայն հաղորդագրության, նոյեմբերի 1-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված վարձկան, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նոյեմբերի 2-ին վերջինս ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային հաբեկչությունը), 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհնարումների ժամանակ) 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի (վարձկանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:

Քննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG