Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, պարտավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքություն պահպանել:
Այդ մասին նա ասել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Բագդադ Ամրեևի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
«Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին դիմել է օգնության խնդրանքով, դա անընդունելի է», - պնդել է Ալիևը: