Ադրբեջանում մահացած հայ գերու՝ 84-ամյա Միշա Մելքումյանի դին այսօր փոխանցվել է հայկական կողմին Վրաստանի տարածքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, «Ազատությանը» փոխանցեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Տղամարդը մահացել էր հինգշաբթի գիշերը: Նրան այցելել էր ԿԽՄԿ բժիշկը: Տեղի առողջապահական մասնագետների և ԿԽՄԿ բժշկի գնահատականներով` նրա առողջական վիճակը բավարար չէր եղել Հայաստան տեղափոխելու համար հոկտեմբերի 29-ին: Այդ օրը ԿԽՄԿ-ի աջակցությամբ մեկ տարեց հայ կնոջէին Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան տեղափոխել: