Մատչելիության հղումներ

Երևանը կարող է ռազմական աջակցություն խնդրել Մոսկվայից, նշում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը


Երևանը կարող է ռազմական աջակցություն խնդրել Մոսկվայից, Риа Новости գործակալությանն ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված նամակին։ «Խոսքը նաև հնարավոր ռազմական օգնության մասին է, որի մասշտաբները կքննարկվեն խորհրդակցությունների ժամանակ», - ասել է Հայաստանի դեսպանը։

«Մենք կարծում ենք, որ վտանգն անմիջապես մեր սահմանների մոտ է, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեր տարածքում, այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ կարող ենք մեր միջպետական համաձայնագրերին համապատասխան խորհրդակցություններ անցկացնել՝ անհրաժեշտ օգնության տեսակները, ծավալն ու մյուս դետալները քննարկելու համար», - նշել է Վարդան Տողանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG