Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում գիշերը լսված պայթյունների պատճառն այս անգամ ՊԲ գործողություններն էին


Արցախ - Հրետակոծվող Ստեփանակերտը, 29-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ - Հրետակոծվող Ստեփանակերտը, 29-ը հոկտեմբերի, 2020թ.

Կեսգիշերն անց Ստեփանակերտում բավականին լարված էր, սակայն այս անգամ պատճառը ոչ թե ադրբեջանական կողմի հարվածներն էին, այլ Արցախի Պաշտպանության բանակի գործողությունները:

Ժամը 12:20-ի սահմաններում սկսված պայթյունի ձայները չդադարեցին գրեթե կես ժամ:

Գործողության արդյունքը նկատելի էր քաղաքի տարբեր հատվածներից:

Գիշերը Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր, որ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող պայթյունների ձայները ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են:

Արցախի պաշտպանության բանակից հավելել էին, որ դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ գիշերն ընդհանուր առմամբ Արցախի բնակավայրերում իրավիճակը հարաբերական խաղաղ է եղել: «Ոչ մի բան չի եղել գիշերը՝ բացի էն հրավառությունից, որ մենք էինք կազմակերպել: Մյուս շրջաններում հանգիստ է եղել», - ասաց ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ստեփանակերտում հիմա խաղաղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG