Մատչելիության հղումներ

Կրեմլը շեշտում է՝ Անկարան ղարաբաղյան կարգավորմանը կարող է մասնակցել միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլն այսօր վերստին ընդգծել է՝ Թուրքիան կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցել միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։

Ամենօրյա ճեպազրույցում լրագրողները նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Կրեմլում կիսում են այն տեսակետը, որ Թուրքիան պետք է մասնակցի խնդրի կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին։

«Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որպեսզի այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին», - ասել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG