Մատչելիության հղումներ

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ ոտնձգության հետևանքով տուժածներ չկան, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների», - հաղորդում է Շուշան Ստեփանյանը:


Քիչ առաջ Պաշտպանության նախարարության խոսնակը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG