Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ը «խստորեն հետևում է հրադադարի համաձայնությանը»


Արցախի ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խստորեն հետևում են հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«ԱՄՆ-ում պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, «իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:

Հրադադարի մասին նոր համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո:

Սա Արցախում կրակը դադարեցնելու երրորդ փորձն է: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել:


XS
SM
MD
LG